Վենեսուելական նավթի վաճառքի հետ կապված՝ ԱՄՆ վերջին պատժամիջոցները ֆինանսական փոխանցումների հանդեպ «կարող են նպաստել տնտեսական ճգնաժամի սրմանը»։ Այս մասին ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Վենեսուելայի անվտանգության ուժերը «հաշվեհարդար են տեսնում խաղաղ ցուցարարների հետ՝ ուժ, սպանություններ եւ կտտանքներ կիրառելով»։

Նա նշել է, որ վենեսուելական իշխանությունները չեն ընդունել ճգնաժամի մասշտաբն ու լրջությունը առողջապահության եւ պարենի ոլորտներում, ինչը ստիպել է ավելի քան 3 միլիոն վենեսուելացու փախչել արտասահման։