Ալաբամայի նահանգապետ Քեյ Իվին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Այսպիսով, Ալաբաման դարձել է հայերի Ցեղասպանությունը ճանաչած 49-րդ նահանգը։ Միակ ամերիկյան նահանգը, որը դա չի համարել մարդկության դեմ հանցագործություն, Միսիսիպին է։