Բրիտանիան ԵՄ-ից պետք է հեռանա մինչեւ մայիսի 23-ի Եվրախորհրդարանի ընտրությունները: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է AP-ն:

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ին խնդրել էր բրեքսիտը մինչեւ հունիսի 30-ը հետաձգել: ԵՄ-ից Բրիտանիայի հեռացումը պետք է կայանար մարտի 29-ին:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Յունկերը Մեյին հեռախոսազրույցում ասել է, որ «հեռացումը պետք է ավարտվի մինչեւ մայիսի 23-ը»՝ եվրոպական ընտրությունների առաջին օրերը:

Ըստ նրա` Յունկերը Մեյին զգուշացրել է, որ «մենք բախվում ենք ինստիտուցիոնալ դժվարությունների եւ իրավական անորոշության հետ»:

Նա պնդել է , որ Եվրախորհրդարանի ընտրությունները պետք է անցկացվեն Մեծ Բրիտանիայում, եթե բրեքսիտը հետաձգվի մինչեւ հունիսի 30-ը: