Նիդեռլանդական Ուտրեխտում տեղի ունեցած հրաձգության գործում եւս մեկ դերակատար է հայտնվել։ Քաղաքի կալանավորված 40-ամյա բնակչին կասկածում են տրամվայի ուղեւորների վրա հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ, սակայն նրա դերը հետագա հետաքննության առարկա է՝ հայտնում է DW-ը։

Գլխավոր կասկածյալը նախկինի պես ծնունդով Թուրքիայից 37-ամյա Գյոկմեն Տանիսն է, որը կալանավորվել էր հրաձգությունից մի քանի ժամ հետո։ Եւս երկու կալանավորվածներ հարցաքննվելուց հետո ազատ էին արձակվել։

Մարտի 18-ի առավոտյան ատրճանակով զինված տղամարդը 24oktoberplein կանգառի մոտակայքում կրակ էր բացել տրամվայի ուղեւորների վրա, այնուհետեւ թաքնվել էր։ Հարձակման հետեւանքով զոհվել էր 3 մարդ, 5 մարդ ծանր վիրավոր է։ Հրաձգությունից հետո Ուտրեխտի իշխանությունները հայտարարել էին ահաբեկչության առավելագույն՝ հինգերորդ մակարդակ։

Թագավորության իրավապահ մարմինները միջադեպը ահաբեկչություն էին որակել։ Ոստիկանության տվյալներով, կարմիր Renault Clio-ի սրահում, որով փորձել էր փախչել հրաձիգը, հայտնաբերվել էր նամակ, որը մատնանշում էր նրա գործողությունների ահաբեկչական դրդապատճառը։ Բացի այդ, ավտոմեքենայի մեջ հրազեն էր եղել։ Հետաքննությունը բացառում է «ընտանեկան դրամայի» վարկածը, քանի որ զոհերի եւ հրաձիգի միջեւ կապեր չեն հայտնաբերվել՝ ասվում է իշխանությունների հայտարարության մեջ