Իտալիայի Սենատը արգելել է դատախազությանը հետաքննություն անցկացնել փոխվարչապետ Մատեո Սալվինիի հանդեպ՝ կապված իշխանության չարաշահման եւ միգրանտների առեւանգման հետ՝ հայտնում է Reuters-ը։

Սալվինին, ով ՆԳ նախարարն է եւ «Լիգա» աջ կուսակցության առաջնորդը, անօրինական միգրանտների եւ ապաստարան փնտրող անձանց համար փակել է Իտալիայի նավահանգիստները։

Անցյալ տարվա օգոստոսին 150 միգրանտներով նավը նրա կարգադրությամբ մոտ մեկ շաբաթ կանգնած էր մնացել Սիցիլիայի ափերին, մինչեւ Ալբանիան, Իռլանդիան եւ Իտալիայի կաթոլիկ եկեղեցին համաձայնել էին միգրանտներին տեղավորել։

Սրա հետ կապված՝ դատախազությունը հետաքննություն է սկսել եւ խորհրդարանին խնդրել է Սալվինիին զրկել անձեռնմխելիությունից, սակայն Սենատը մերժել է հայցը՝ նշելով, որ փոխվարչապետը գործել է ազգային շահերից ելնելով։