Եգիպտոսի ռազմական դատախազները գրող, բեսթսելերի հեղինակ Ալաա Ա Ասվանիին մեղադրում են երկրի նախագահին, զինված ուժերին եւ դատական իշխանությանը վիրավորելու մեջ՝ հայտնում է BBC-ն։

Ասվանին, որը ապրում է ԱՄՆ-ում, ասել է, թե մեղադրանքները կապված են իր վերջին՝ «Հանրապետություն» (The Republic, As If) վեպի եւ սյունակների հետ, որ ինքը գրել է Deutsche Welle Arabic թերթի համար։ Նա մեղադրանքները «Եգիպտոսի սահմանադրության ակնհայտ խախտում» է անվանել։

Վերոնշյալ վեպը Եգիպտոսում արգելված է։ Այն քննադատում է երկրի պետական ինստիտուտները, խորհրդարանը, սահմանադրությունը եւ դատարանները։