Քաթարը համարում է, որ ԱՄԷ-ում կառուցվող Բարակայի ատոմակայանը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային կայունության եւ շրջակա միջավայրի համար, եւ կոչ է անում ՄԱԳԱՏԵ-ին Պարսից ծոցում միջուկային անվտանգության հիմքեր ստեղծել։

ՄԱՀԱՏԵ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում ԱԳՆ-ը հայտնում է, որ Քաթարը «Բարակայում ատոմակայանի շահագործման հետ կապված լուրջ մտահոգություններ ունի»։

ԱՄԷ-ն հերքում է անվտանգության հետ կապված խնդիրների առկայությունը։ «Արաբական Միացյալ Էմիրությունները պահպանում են միջուկային անվտանգության, անվտանգության եւ չտարածման ամենաբարձր ստանդարտներին իրենց հավատարմությունը»,- Reuters-ին հայտարարել է ՄԱԳԱՏԵ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Համադ Ալ Քաաբին։

ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Բահրեյնը 2017թ․ հունիսին խզել են դիվանագիտական, առեւտրային եւ տրանսպորտային հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ, սակայն Դոհան հերքում է դա։