Mercedes-ը գաղտնազերծել է նորացված GLC եւ GLC Coupe քրոսովերները։ Փոփոխվել են մեքենաները առջեւի եւ հետեւի բամպերները, ռադիատորի ցանցը եւ լուսատեխնիկան, որն այժմ ամբողջովին դիոդային է՝ նույնիսկ բազային տարբերակներում՝ հայտնում է Autonews-ը։

Մոդեռնացվել է նաեւ շարժիչների շարքը։ Բազային GLC 200 քրոսովերը հագեցել է 197լ բենզինային շարժիչով։ Մի աստիճան բարձր է կանգնած GLC 300-ը, որի շարժիչը նույնն է, սակայն ծավալը 258լ է։ Երկու մոդելներն էլ բնութագրվում են որպես «փափուկ» հիբրիդ։

Ավտոմեքենաների դիզելային շարքը ներառում է GLC 200 d (163լ), GLC 220 d (194լ) եւ GLC 300 d (245լ) տարբերակները։