Մերիլենդում տղամարդը միաեղջյուրի հագուստով գնացել է թալանելու։ Ինչպես հայտնում է AP-ը, 28-ամյա Ջեյկոբ Ուիլյամ Ռոգեն հագել է միաեղջյուրի սպիտակ-վարդագույն հագուստ եւ լինգը ձեռքին ներխուժել խանութ։ Նա գողացել է փող, ծխախոտ եւ հանցակցի հետ միասին ավտոմեքենայով փախել է։

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ մխրճվել փոստարկղերի, սյուների, թփերի մեջ։ Արդյունքում երկուսն էլ լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել են։