Երբ ժամանակը գա, ելույթ կունենամ։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, Հանրային հեռուստատեսության թղթակցին ասել է ՀՀ երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու հրաժարականից հետո նա հանրային ելույթ չի ունենում, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Երբ ժամանակը գա, կունենամ։ Երբ անհրաժեշտ գտնեմ, հանրային ելույթ կունենամ»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Շախմատի տուն էր գնացել՝ ֆեդերացիայի նիստին մասնակցելու նպատակով։