Արկանզասում երկու տղամարդ որոշել են գողանալ հայտնի գանգստեր Ալ Կապոնեի արձանը։ Արձանը տեղադրված է Հոթ Սփրինգսի «Օհայո» ակումբի մոտ։

Ակումբի սեփականատեր Մայք Փեթի խոսքերով, տղամարդիկ փախչելիս գցել են արձանը եւ վնասել այն։ Այնուամենայնիվ, իրեն հաջողվել է նրանց հասնել եւ խլել արձանը։ Փեթին նշել է, որ արձանը մոտ 3500 դոլարի է վնասվել։

Անհաջողակ գողերին մեղադրել են հանրային վայրում հարբեցողության եւ հանցավոր վնաս հասցնելու մեջ։

Հոթ Սփրինգսը մի ժամանակ գանգստերների, այդ թվում Ալ Կապոնեի ժամանցի համար հանրահայտ վայր էր։