ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքի վերջին մասը կազատագրեն ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժերը՝ «այսօր երեկոյան»՝ հայտնում է AP-ը։

Նա ներկայացրել է Սիրիայում ԻՊ-ի կողմից վերհսկվող տարածքի քարտեզները։ Այն ցույց տալով՝ Թրամփը նշել է, որ դա «փոքրիկ հետք է, որը կանհետանա այսօր երեկոյան»։ Նա հայտնել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում անորոշ ժամանակով 400 զինծառայող կթողնի։