ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպման ժամանակ խոստացել են դիմակայել իրանական «ագրեսիային»՝ հայտնում է AFP-ը։

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի վրա Դոնալդ Թրամփի ճնշումն արդեն իր ազդեցությունն է ունենում։ «Մեզ պետք է մեծացնել ճնշումը, մեզ պետք է ընդլայնել այն։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը աշխատում են սերտ համագործակցությամբ, որպեսզի զսպեն իրանական ագրեսիան տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»,- Պոմպեոյի ժամանումից հետո լրագրողներին հայտարարել է իսրայելցի վարչապետը։

Պոմպեոն նշել է «Իսրայելը ոչնչացնելու» Իրանի սպառնալիքների մասին։ «Հաշվի առնելով այս սպառնալիքները՝ մենք պահպանում ենք Իսրայելի անվտանգությանը մեր աննախադեպ հավատարմությունը եւ հստակ սատարում ենք պաշտպանվելու ձեր իրավունքը»,- ասել է նա։

Նեթանյահուն հաստատել է Իրանի ամրապնդումը Սիրիայում թույլ չտալու իր խոստումը։ «Մենք չենք սահմանափակում գործողությունների մեր ազատությունը, եւ մենք շատ ենք գնահատում այն փաստը, որ Միացյալ Նահանգները սատարում է մեր գործողությունները։