Հունգարիայի վարչապետի «Ֆիդես» կուսակցությանը հեռացրել են Եվրոպական ազգային կուսակցությունից։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում ԵԱԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը՝ հայտնում է AP-ը։

Վեբերը հայտարարել է, որ «Ֆիդեսը» «այլեւս չի կարող թեկնածուներ առաջադրել կուսակցության պաշտոնների համար» եւ չի կարող քվեարկել կամ մասնակցել ԵԱԿ նիստերին։

«Դա շատ ծանր բանավեճ էր»,- ասել է Վեբերը՝ հավելելով, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներկա է եղել հանդիպմանը։ Նա նշել է, որ «Ֆիդեսին» հեռացնելու անհրաժեշտության մասին ԵԱԿ-ի դիրքորոշումը պարզ եւ միահամուռ է եղել։

Եվրոպական ազգային կուսակցության ղեկավարության համար վերջին կաթիլ հանդիսացավ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հասցեին Հունգարիայի կառավարության մեղադրանքները, թե իբր նա անցկացնում է միգրացիոն քաղաքականություն, որը «սպառնում է երկրի անվտանգությանը»։