Լիտվացի Էվալդաս Ռիմաուսկասը, ով 100 մլն դոլարի խաբել է Google-ին եւ Facebook-ին, իրեն մեղավոր է ճանաչել էլեկտրոնային միջոցներով խարդախություն կատարելու մեջ։ Դատավճիռը կկայացվի հունիսի 24-ին՝ հայտնում է AP-ը։

Նրան մինչեւ 30 տարվա ազատազրկում է սպառնում եւ մինչեւ մեկ միլիոն դոլարի տուգանք։ Ռիմաուսկասը 2017թ․ Լիտվայից արտահանձնվել էր Նյու Յորքին։

Ըստ դատական փաստաթղթերի, Google-ը նրա բանկային հաշիվներին 23 մլն դոլար է փոխանցել, իսկ Facebook-ը՝ մոտ 100 մլն դոլար։