Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա Արմեն Ավետյանի մահվան փաստով երեկ՝ մարտի 19-ին, հարուցվել է քրեական գործ․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարից հետո Ա. Ավետյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Վթարը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին՝ Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում։ Վթարի հետևանքով վարորդներից Տարոն Հարությունյանն ու նրա ուղևորներ 26-ամյա Նինա Հարությունյանը, 23-ամյա Արուսյակ Ավագյանը, 41-ամյա Լուսինե Ավագյանը տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վերոնիկա Ասատրյանն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 9-ամյա Ա. Ա.-ն տեղափոխվել էին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: