Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

 Ժամը 22:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Հարությունյանը Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարերին, ապա առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը և ուղևորը մարմական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: