Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները լքել են Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակը, ինչը հարված է հասցրել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ջանքերին թշնամանքը դադարեցնելու ուղղությամբ եւ Փհենյանի ու Վաշինգտոնի առաջնորդների գագաթնաժողովի տապալումից հետո:

Reuters-ը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներն այս մասին հայտնել են մարտի 22-ի առավոտյան Հարավի ներկայացուցիչների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ որոշումն ընդունվել է «ավելի բարձր մակարդակի ցուցումով», ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հարավային Կորեայի միավորման փոխնախարար Չոն Հե-Սունը:

Անցյալ տարվա սեպտեմբերին սահմանամերձ Կեսոն քաղաքում բացվել էր Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ կապի գրասենյակ: Գրասենյակում յուրաքանչյուր կողմից մոտ 20 մարդ էր աշխատում մշտական հիմունքներով կապ պահպանելու համար: Ենթադրվում էր, որ սա կարող է լինել Սեուլում եւ Փհենյանում երկու Կորեաների դեսապանատներ բացելու առաջին քայլը: