Թուրքիայի գլխավոր դատախազը հրամայել է իսլամացի քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերի կասկածանքով  ձերբակալել դատական համակարգում աշխատող 126 անձանց, հաղորդում է Reuters-ը:

126 կասկածյալներից 108-ը ծառայողական պարտականություններ կատարող  փաստաբաններ են եղել, 8-ը դատավորների կամ դատախազների թեկնածուներ, որոնք նախկինում հեռացվել էին իրենց պաշտոններից, իսկ մեկը, դատավորի կամ դատախազի թեկնածու:

12 կասկածյալները լքել են երկրիրը: Ձերբակալման գործողություններն ընդգրկում են 37 նահանգներ:

Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թ. հուլիսի հեղաշրջման փորձի մեջ: Ձախողված հեղաշրջման պահից սկսած թուրքական իշխանությունները Գյուլենի հետ կապ ունենալու պատրվակով ձերբակալել են  ավելի քան 77.000 մարդու, 150.000 քաղաքացիական ծառայողներ եւ զինվորականներ հեռացվել են ծառայությունից:

Ֆեթուլլա Գյուլենը, որը մոտ 20 տարի Փենսիլվանիայում ապրում է որպես  կամավոր վտարանդի, հերքում է հեղաշրջման կազմակերպման փորձին իր  ներգրավվածությունը: