Չինաստանի ՊՆ-ն Պենտագոնին մեղադրել է Չինաստանի եւ այլ երկրների կողմից սպառնալիքը կանխամտածված տարածելու ձգտման մեջ: Պեկինն այդ քայլը անհեռատես եւ վտանգավոր է անվանել, հաղորդում է Reuters-ը:
Չինաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն սիրում է քննարկել «Չինաստանի սպառնալիքի տեսությունը»:
«Մենք նկատել ենք, որ երբ խոսքը ռազմական ծախսերի մասին է, Պենտագոնը փորձում է մեծ օգուտ քաղել՝ չափազանցնելով այլ երկրներից բխող սպառնալիքը», - ասվում է հայտարարությունում:
«Դա անհեռատես եւ չափազանց վտանգավոր է»: Չինաստանի ՊՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի ժամանակների մտածելակերպից եւ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ երկկողմ կապերի առողջ եւ կայուն զարգացմանը նպաստելու համար:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի ռազմական բյուջեները
Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ ֆինանսական տարում պաշտպանական ծախսերը հասցնել 750 միլիարդ դոլարի: Ըստ ՏԱՍՍ-ի՝ վարչակազմը պահանջելու է 576 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնի հիմնական ծախսերի վրա, իսկ մնացած գումարի զգալի մասը` օտարերկրյա գործողությունների համար:
2019 ֆինանսական տարում օրենսդիրները նախկինում հատկացրել էին 716 միլիարդ դոլար: Միեւնույն ժամանակ, անցյալ տարի Թրամփը պահանջել էր 629 միլիարդ հատկացնել հիմնական ծախսերի եւ 71 միլիարդ արտասահմանյան գործողությունների համար:
Չինաստանը հայտարարել է 7,5 տոկոսով պաշտպանական ծախսերն ավելացնելու մասին՝ մինչեւ 1,19 տրիլիոն յուան (177 մլրդ դոլար):