ԵՏՄ գոտում հետազոտություն է իրականացվել ռոումինգ ծառայության սակագների վերաբերյալ։ Այս մասին մարտի 22-ին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Այդ հետազոտությունների արդյունքում, ինչպես նշել է Շաբոյանը, ռոումինգի ծառայության գները ԵՏՄ անդամ երկրներում կարող են հասցվել զրոյի»։ Նա ասել է, որ հետազոտություններն սկսվել էին 2-3 տարի առաջ։