Այս փուլում Հայաստանի Զինված ուժերը բանակային նոր ճտքավոր կոշիկներ են ստանում։ Այս մասին մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին, որը հետաքրքրվել էր, թե ինչու այդ կոշիկները պաշտպանության նախարարության ներքին կարգադրությամբ զանգվածային արտադրության մեջ չեն մտել։

Բալայանի խոսքով՝ Հայաստանի ԶՈւ-ին բանակային կոշիկներ մատակարարող գործող ընկերությունը որոշակի ներդրումներ է արել, եւ այդ պատճառով պաշտպանության նախարարությունը չի կարող նոր պայմանագիր ստորագրել այլ կազմակերպության հետ բանակային ճտքավոր կոշիկների մատակարարման հարցով։