Կուսակցության համագումարն է որոշումը կայացնելու, պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարի ցանկացած որոշում։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին, լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք»։ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հարցին։ Համագումարը նախատեսված է այս տարվա սեպտեմբեր–հոկտեմբերին։

«Այս պահին զբաղված ենք կուսակցական շինարարությամբ։ Այս ընթացքում պարզապես հանդիպումներ եմ  ունենում հանրության, ուսանողության հետ, կիսվում եմ իմ փորձով»,– ասաց Արայիկ Հարութունյանը։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում փաստին, որ իր թիմակից, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնպես մտադիր է առաջադրել իր թեկնածությունը,  Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ղարաբաղում բոլորն են թիմակից»։