Արտաքինից տարօրինակ կենդանին, որին Վաշինգտոն նահանգի լողափերից մեկում հայտնաբերել է Քենդիս Վուդբերի անունով կինը, պարզվել է, շատ հազվագյուտ խաղաղօվկիանոսյան օձաձուկ է՝ հայտնում է Fox News-ը։

Խաղաղօվկիանոսյան օձանման օձաձուկը, որի ավազից դուրս եկած գլուխը նկատել է կինը, շատ հազվադեպ է հանդիպում հյուսիսային լայնություններում։

Այդ ձուկը հիմնականում ապրում է Պերուում եւ երբեմն լողում է դեպի Հյուսիսային Կալիֆոռնիայի ջրեր, սակայն Վաշինգտոնում այն անելիք չունի, այդ պատճառով կինը շատ է զարմացել։

Ամերիկուհին համարյա համոզված է եղել, որ ձկան նոր տեսակ է հայտնաբերել, սակայն գիտնականները, որոնց ձեռքում հայտնվել է ձուկը, ասել են, որ այդ տեսակը վաղուց հայտնի է, սակայն ոչ այդ կողմերում։

Ձկանը հավանաբար հզոր ալիքն է ափ շպրտել, նա համարյա ամբողջովին խրված է եղել ավազի մեջ, լողակները վնասված են եղել, իսկ ինքը՝ թույլ։

Այժմ ձուկը մինչեւ կրկին օվկիանոսում հայտնվելը պետք է վերականգնողական թերապիա անցնի։