Փրկարար ծառայությունում աշխատող մարդիկ, աշխատանքի բերումով, հաճախ հոգեբանական տրավմաներ են ստանում։ Այս մասին մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարի խոսքով՝ մարդիկ պետք է համապատասխան պատրաստություն ունենան՝ նախքան նրանց Փրկարար ծառայությունում աշխատանքի վերցնելը։

«Բացի այդ, նրանց աշխատանքը պետք է գնահատվի համապատասխան ձեւով՝ ըստ արժանվույն։ Մենք չենք կարող պարզապես վերցնել ու ասել մարդկանց, թե, իբր, գնա ու չգիտես թե հանուն ինչ նպատակների վառվիր կրակի մեջ հրդեհը մարելիս, կամ գնա ու զոհիր կյանքդ հանուն երեխայի։ Դա ոչ մեկի համար ցանկալի եւ հաճելի պարտականություն չէ։ Եվ եթե մարդիկ անում են այդ աշխատանքը, ուրեմն անհրաժեշտ է նրանց պատշաճ կերպով վարձատրել՝ արժանապատիվ աշխատավարձի տեսքով»,- ընդգծել է Ցոլակյանը։