«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար Վադիմ Ռաբինովիչը «112 Ուկրիաինա» հեռուստաալիքի եթերում կոչ է արել լուծարել Ուկրաինայի նախագահի պաշտոնը:

«Եթե մենք մտածում ենք Ուկրաինայի, նրա ապագայի մասին, ապա իդեալական կլիներ, որպեսզի Ռադան մինչեւ խորհրդարանական ընտրությունները մնացած ժամանակահատվածում փրկի երկիրը ` վերացնելով նախագահի պաշտոնը», - ասել է Ռադայի պատգամավորը:

Պատգամավորը նշել է, որ այդ պաշտոնը, «բացի դժբախտությունից, երկրին ոչինչ չի բերել»: Նրա խոսքով, Ուկրաինայի դեռ ոչ մի նախագահ այդ  պաշտոնից պատվով չի հեռացել:

Ավելի վաղ Ռաբինովիչն առաջարկել էր հանրաքվե անցկացնել երկրի ղեկավարի պաշտոնը վերացնելու համար: 2017-ին նա հայտնել էր, որ երկրին ավելի համապատասխան կլինի խորհրդարանական կառավարման մոդելը: