Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը օրակարգում է եւ բանակցությունների սեղանին։ Այս մասին մարտի 22-ին Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռքբերումների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Ընդ որում, ինչպես նշել է փոխնախարարը, այլ բան է, որ բանակցային գործընթացի բոլոր կողմերը «երկակի մոտեցում» են ցուցաբերում

«Ինձ թվում է, որ տվյալ հարցը պետք է միանշանակորեն գիտակցվի բոլոր կողմերի կողմից, ինչը, իմ համոզմամբ, զգալիորեն կպարզեցնի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը»,- պարզաբանել է Ադոնցը։