Հանրապետական կուսակցության  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան լայվի միջոցով «ամփոփել է քաղաքական ու աշխատանքային շաբաթը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, Շարմազանովն ասել է. «Այս ասուլիսը ևս մեկ անգամ ցուցիչն էր նրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և անձամբ ինքը քաղաքական ստախոսության, խաբեության, և ժողովրդին մոլորեցնելու ջատագովներ են։ Երբ նա գալիս էր իշխանության, հազար ու մի հրաշք էր խոստանում, բայց ասուլիսի ընթացքում նա չխոսեց ո՛չ կախարդական փայտիկից, ո՛չ կարմիր գծերի հանումից, ո՛չ թոշակների ու աշխատավարձերի շեշտակի բարձրացումից»։

Նա ասաց, որ գործելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին իշխանություններից. «Լավ, ինչքա՞ն կարելի ա խոսել նախկին իշխանություններից։ Ուրիշին սևացնելով, քար նետելով՝ ինքը չի կարող բյուրեղանալ։ Նիկոլը այլևս ընդդիմադիր պաշտոնյա չէ, որ քար նետելով՝ իր հանապազօրյա հացը վաստակի»։

Շարմազանովի կարծիքով՝ շուտով ականատես կլինենք «նոր բռնոցիների, նոր ձերբակալություններին, նոր չակերտավոր աղմկահարույց բացահայտումների», որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն իրական խնդիրներից։

«Իրավապահներին արդեն հրահանգ է տվել ասուլիսից։  Հետո ասում ա՝ ես չեմ խառնվում ո՛չ դատարանների, ո՛չ իրավապահների աշխատանքին։ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս կանգնում, հայտարարում ա, որ իր կառավարությունում չկա մի գործիչ կամ մի ոլորտ, որ ձախողել է։ Իրան ասեք, որ կա էդ գործիչը, ու էդ գործչի անունը Նիկոլ Փաշինյան է։ Նա ամեն ինչ ձախողել է»,- ասաց նա։

Անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու կառավարության որոշմանը՝ Շարմազանովն ասաց. «Հերթական շոուն ա անում, քաղաքացու օր ա ուզում նշի, և իրա կառավարության անդամներից մեկն էլ կանգնում, ասում ա՝ էս քաղաքացու օրը սեպտեմբերի 21-ից հետո երկրորդ կարևոր օրն ա։ Սա ուղղակի անարգանք ա մեր բանակի նկատմամբ, բա հունվարի 28-ը ո՞ւր կորավ, Երկրապահի օրը, Մայիսի 9-ը ո՞ւր կորավ։ Եթե տենց ա, հունիսի մեկը հռչակեք ՀՀ ամենակարևոր տոն. Ձեր Նիկոլ Փաշինյանի ծնունդն ա»։