Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Սիրիայի տարածքը լիովին ազատագրվել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից։ Այս մասին Սանդերսը հայտարարել է Ֆլորիդայի ճանապարհին՝ ինքնաթիռում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նա հայտնել է, որ Պենտագենի ղեկավարի ժ/պ Շանահանը ինքնաթիռում է եւ տեղեկատվությունը տրամադրել է նախագահին»,- հայտնում է լրատվամիջոցը։

Փետրվարի վերջին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում «Իսլամական պետության» «խալիֆաթը» լիակատար ոչնչացվել է, սակայն դրանից հետո կոալիցիան 180 հարված է հասցրել երկրին։

Թրամփը հայտարարում էր, որ մտադիր է ամերիկյան զորքերը հանել Սիրիայից՝ թողնելով ոչ մեծ զորախումբ։ Հայտնում են, որ ամերիկյան զինծառայողները, որպես խաղաղարարներ, կտեղակայվեն Սիրիայի հյուսիս-արեւելքում։