Մարշալներ Բաղրամյանի եւ Կոնեւի թոռները դատի են տալիս ТНТ հեռուստաալիքին՝ հայտնում է «360»-ը։

Զինվորականների հարազատներին վրդովեցրել է Comedy Woman շոուն։ Համարներից մեկում Նատալյա Մեդվեդեւան կատակել է, թե Կրեմլի պատի մեջ Եժովի եւ Կոնեւի միջեւ առնետ է թաղել։

Բաղրամյանի թոռ Իվան Սերգեեւիչը կարծում է, որ իրենց ելույթով ծրագրի մասնակիցները վիրավորել են բոլորի հիշատակը, ովքեր հերոսություն են կատարել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Նա նշել է, որ հաղորդման սցենարիստը «չի տիրապետում իրավիճակին»։

«Ժողկոմ Եժովի գերեզմանը Կրեմլի պատի մեջ չի գտնվում, այլ Դոնսկոե գերեզմանոցում, որտեղ նա իր ժամանակին գնդակահարվել է։ Իսկ ազդելու եւ վերագրելու փորձերը թողնենք սցենարի հեղինակների խղճին»,- ասել է Բաղրամյանը։

Նրա խոսքերով, Հաղթանակի զորահրամանատարների հիշատակի հիմնադրամը ձգտում է պայքարել կեղծիքների եւ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած զինվորականների վարկաբեկման դեմ։

Կազմակերպության անդամները պատրաստվում են Քննչական կոմիտե հայց ներկայացնել ТНТ հեռուստաալիքի դեմ։