Ուտրեխտում մարտի 18-ին տրամվայում հրաձգություն բացած տղամարդը խոստովանել է իր մեղքը եւ հայտարարել, որ միայնակ է գործել։ Այս մասին տեղեկացրել է Նիդեռլանդների դատախազությունը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Տղամարդը այսօր կենտրոնական Նիդեռլանդների շրջանային դատարանում լսումների ժամանակ տեղեկացվել է գիտակցված հանցագործությունների մասին։ Նա ընդունել է իր պատասխանատվությունը, ինչպես նաեւ հայտարարել է, որ միայնակ է գործել»,- ասվում է հաստատության մամուլի հաղորդագրության մեջ։  

Ինչ վերաբերում է այդ գործով նախկինում կալանավորված 40-ամյա տղամարդուն, ապա նա ազատ է արձակվել՝ հավելել են դատախազությունում։ Նա իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, քանի որ Գյոկմեն Տանիշը նրա տանն էր կալանավորվել։ Չի գտնվել որեւէ ապացույց այն մասին, որ նա օգնել կամ ինչ-որ կերպ աջակցել է Տանիշին, եւ նա այլեւս կասկածյալ չի համարվում։