Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 20:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են Lexus (վարորդ՝ Մ.Ա., ծնված 1982թ.), Dodge Neon (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1984թ.) մակնիշերի ավտոմեքենաները և Freightliner մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1983թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Dodge-ի վարորդը՝ Ա.Մ-ն, քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Lexus-ի վարորդը՝ Մ.Ա.-ն և ուղևորը՝ Զ.Շ.-ն (ծնված 1992թ.), հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Զ.Շ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ.Ա.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են վթարված ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: