Սանկտ Պետերբուրգի հյուսիսում վեճի ընթացքում ստացած դանակի հարվածներից մահացել է 24-ամյա պետերբուրգցին, որը ազգությամբ հայ էր։

Ինչպես հայտնում է «Առանց ձեւաչափի» կայքը, ծնունդով Հայաստանից երիտասարդը Էնգելսի փողոցում գտնվող սրճարանում պաշտպանել է վիրավորանքների ենթարկվող աղջկան եւ հակամարտության հետեւանքով վզին դանակի հարված ստացել հայկական արտաքինով անհայտ տղամարդուց, որը սրճարանում է եղել երկու ընկերների հետ։

Երիտասարդը կարողացել է ինքնուրույն հասնել Սբ․ Գեորգիի հիվանդանոց։ Մի քանի ժամից նա հիվանդանոցում մահացել է։

Հայտնում են, որ հանցագործները միջադեպից հետո փախել են Geely MK ավտոմեքենայով։ Դեպքի հանգամանքներով քրեական գործ է հարուցվել։