«Քաղաքացու օր» սահմանելը հեղափոխության ժամանակ քայլել-չքայլելու մասին չէ: յս մասին այսօր՝ մարտի 23-ին, Օղակաձեւ զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նրա խոսքով, սա քաղաքացու օր է եւ ապրիլ-մայիսին ամրագրվեց քաղաքացու իրավունքը. «Այստեղ մենք տարբեր կարծիքներ չեն կարող ունենալ, որովհետեւ որեւէ մեկը նաեւ ժամանակին չի հերքել, որ 1996 թվակյանից հետո մենք չենք ունեցել պատշաճ, ազատ, արդար եւ ազատ կամարտահայտման հնարավորություն ստեղծող ընտրություններ: Իսկ այդ ընտրությունների, իշխանության ձեւավորման միջոցով է ըստ էության, դրսեւորվում քաղաքացի լինելը:

Եթե մենք իշխանություն ձեւավորելու մեր իրավասությունը չէինք իրացրել մինչեւ վերջին ընտրություններ, մենք դեռ քաղաքացի չէինք: Սա շատ կարեւոր առաջընթաց էր: Այո, այդ տոնը պետք է նշել, դա ամրագրում է, որ մենք քաղաքացի լինելը, Սահմանադրության երկրորդ հոդվածը ամրագրում ենք նաեւ որպես տոն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես պետք է նշել այդ օրը, Աբրահամյանն ասաց, որ դա ինքնաբուխ պետք է լինի. «Ուղղորդումը սխալ է, տոնը տոն է դառնում, երբ մարդիկ են զգում: Եթե կզգան՝ կնշեն, եթե չեն զգա, դա նաեւ ինչ-որ տեղ մեր ձախողումը կլինի»: