Քրայսթչերչում մահացու հարձակումից հետո առաջին անգամ հավատացյալ մուսուլմանները վերադարձել են Ալ Նուր մզկիթ, հայտնում է BBC News-ը: 

Շենքերը փակվել էին, որպեսզի ոստիկանությունը կարողանա քննություն անցկացնել, սակայն շաբաթ մարդկանց փոքր խմբերով թույլ են տվել մզկիթ վերադառնալ:

Նշվում է, որ մզկիթները բացելիս մոտ 3 հազար մարդ ի հիշատակ զոհերի լուռ երթով անցել է Քրայսթչերչի փողոցներով:

Երթի մասնակիցներից շատերը ձեռքերին կային խաղաղ կոչերով եւ ռասիզմի դրսեւորման դատապարտմամբ պաստառներ: