Սուդանի մայրաքաղաք Խարթումում այրվում է նախագահական պալատը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արդեն այրվել է սուդանցի ղեկավարների պատմական պալատի մի հատվածը։

Երկրի նախագահը եւ նրա աշխատակազմի մի մասը աշխատում են նոր առանձնատանը, որը մի քանի հարյուր մետր է հեռու հին պալատից։

Տուժածների մասին դեռեւս չեն հայտնում։