Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ծրագրվում է առաջիկա տարիներին լիցքավորման հազվագյուտ անլար համակարգեր տեղադրել էլեկտրական տաքսիների համար, որպեսզի գործընթացն ավելի արագ եւ արդյունավետ լինի։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագիծը նախատեսում է ինդուկցիոն տեխնոլոգիայի օգտագործում, իսկ լիցքավորման վահանակները կտեղադրվեն տաքսիների կայանատեղիներում։ Դրանք կկապվեն ավտոմեքենայում առկա ռադիոընդունիչների հետ։

Ծրագրվում է, որ սկսած 2023 թվականից՝ Օսլոյում այլեւս ածխաթթու գազ չի արտանետվի, իսկ մինչեւ 2025 թվականը բոլոր նոր ավտոմեքենաները նաեւ ջերմոցային գազեր չեն արտանետի՝ գրում է MIGnews-ը։

Նորվեգիայի կառավարությունը նաեւ որոշել է էլեկտրամոբիլներին ազատել տրանսպորտային միջոցների ավանդական հարկերից այն վայրերում, որտեղ չկա ավտոմոբիլային արդյունաբերություն։