Mozilla ընկերությունը iPad-ի համար Firefox բրաուզերի հատուկ տարբերակ է թողարկել։ Ավելի վաղ արդեն թողարկվել էր iOS-ով աշխատող սարքերի համար ծրագրային ապահովում՝ հայտնում է Life-ը։

«Այդ պատճառով, ուղղակի iOS-ի համար մեր բրաուզերի մեծ տարբերակ թողարկելու փոխարեն, մենք iPad-ի համար Firefox-ի հատուկ տարբերակ ենք ստեղծել»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունում հավելել են, թե հիանալի հասկանում են, որ iPad-ը միայն iPhone-ի մեծ տարբերակը չէ։ Հայտնում են, որ նոր տարբերակում մնացել են բոլոր այն գործառույթները, որոնք եղել են iOS-ի համար։ Դրանք տարբերվում են միայն նրանով, որ հատուկ տարբերակը ստացել է բաժանված էկրանի գործառույթ, էջերի կառավարման նոր համակարգ եւ «տաք ստեղների» նշանակման համակարգ։