Ոստիկանությունը հայտնել է զբոսաշրջային նավի մասին, որի շարժիչը խափանվել է Նորվեգիայի արեւմտյան ափերի մոտ՝ հայտնում է Associated Press-ը։

Սկսվել է նավի 1300 ուղեւորների տարհանումը։

Ինչպես հայտնում է նորվեգական VG թերթը, Viking Sky նավի շարժիչը խափանվել է ուժեղ քամիների պատճառով։

Ոստիկանությունում հայտնել են, որ նավին հաջողվել է կանգ առնել Օլեսունի եւ Տրոնխեյմի միջեւ գտնվող Խուստեդսվիկ-Բեյում։

Ծովում մնացած ուղեւորներին եւ նավի անձնակազմին օգնելու համար ուղղաթիռներով եւ նավերով փրկարարական ջոկատներ են ուղարկվել։