ՌԴ Պերմի մարզի Օկտյաբրսկի շրջանում «Առաջ» թերթի լրագրող Անդրեյ Կոբզեւին իր տան մուտքի մոտ ծեծել էին մեխահանով՝ հայտնում է Life-ը։

Տուժողը ավելի քան քսան հարված էր ստացել եւ լուրջ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։

Լրատվամիջոցի տվյալներով, Կոբզեւին զանգել է իր ծանոթը եւ առաջարկել հանդիպել փողոցում։ Երբ նա դուրս է եկել, մուտքի մոտ նրան սպասելիս է եղել մի տղամարդ՝ մեխահանով։ Լրագրողի խոսքերով, հարձակվողը հոգեպես անառողջ է, սակայն հրաժարվում է բուժվելուց։

«Ինձ վրա հարձակվել է տաքսու ծանոթ վարորդը, որը ինձ խանդում է իր կնոջ հանդեպ։ Ես հոգնել եմ նրան բացատրելուց, որ բոլոր կասկածներն անհիմն են»,- պարզաբանել է տուժողը։

Ոստիկանությունում հաստատել են, որ միջադեպը կապ չունի Կոբզեւի մասնագիտական գործունեության հետ, եւ որ կատարվում է հետաքննություն։