Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Է.Բ., ծնված 1999 թ.) և «ՎԱԶ 2107» մակնիշների (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1959 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Ա.Թ.-ն հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: