Ռումինիայում կալանավորել են 31-ամյա Շեյն Օ՛Բրայանին, որը Մեծ Բրիտանիայի ամենաորոնվող հանցագործների ցուցակում էր՝ հայտնում է Life-ը։

Լոնդոնի ոստիկանությունը փնտրում էր տղամարդու՝ կապված Ջոշ Հենսոնի սպանության հետ, որը 2015թ․ հոկտեմբերին տեղի էր ունեցել մայրաքաղաքի Հիլինգտոն շրջանի բարերից մեկում։

Շուտով Օ՛Բրայանը լքել էր Բրիտանիայի տարածքը՝ դառնալով «միջազգային որոնման օբյեկտ»։

Տղամարդուն ձերբակալել են Ռումինիայի ազգային ոստիկանության աշխատակիցները։ Շուտով կսկսվի Լոնդոնին նրա արտահանձնման գործընթացը։