Ավստրալիայի Մելբուրն քաղաքի բնակիչները պատրաստվում են ապաստան տալ անտուն շանը, որը պաշտպանել է նրանց ագրեսիվ կապիկներից, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Yahoo News պարբերականին:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարին Թաիլանդի Փհուքեթ կղզում: Մեթի Մայլզն իր հարսնացու Էյփրիլ Հյուզի հետ մեկնել էր մի քանի շաբաթով թայերեն բռնցքամարտի մարզումների: Ֆիզիկական պատրաստվածության շրջանակներում նրանք որոշել էին հաղթահարել դեպի «Մեծ Բուդդայի» արձանը տանող Նաքերդ բլրի 5 կիլոմետրանոց բարձունքը:

Զույգը նախապես մեկնել էր մոպեդով ճանապարհը մանրամասնորեն ուսումնասիրելու համար, սակայն ընթացքում բախվել էր չարաբաստիկ կապիկների խմբին: «Անթափանց մշուշ էր, ինչպես սարսափ ֆիլմում,-հիշում է Մայլզը:-Չգիտեմ՝ ինչու այդ կապիկները (կարծես 7-ն էին) հանկարծակի կատաղեցին: Գուցե նրանց ցանկանում էին վերցնել մեր պայուսակները»:

Երբ կենդանիները սկսեցին ագրեսիվ եւ հարձակողական վարք ցուցաբերել, ճանապարհին հայտվեց անտուն շունը Բերտ անունով: «Էյփրիլը խուճապի մեջ էր, սակայն շունը պաշտպանում էր նրան: Նա կարծես մեր ուղեկցորդն էր, գնում էր առջեւում եւ հետեւում, որպեսզի մեզ հետ ոչինչ տեղի չունենա»,-պարզաբանում է ավստրալացին:

Հաջորդ շաբաթվա ընթացքում զբոսաշրջիկները բազմիցս տեսակցել են Բերտին կերակրելու համար: Ավելի ուշ նրանք տարել են անտուն կենդանուն անասնաբուժարան, որտեղ շանը զննել են եւ տրամադրել անհրաժեշտ բուժումը: Այժմ ավստրալացիները նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը շանը Ավստրալիա տեղափոխելու համար: