Ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա դպրոցականին, որը երկու շաբաթվա ընթացքում ռասիստական բնույթի սպառնալիքներ էր ուղարկում ամերիկյան Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքի դպրոցներ, հաղորդում է Reuters-ը:

Սպառնալիքների հետեւանքով քաղաքի բոլոր դպրոցները փակվել էին:

Դեռահասը, որի անունը չի հրապարակվում, մեղադրվում է բռնության եւ դպրոցական գույքը ոչնչացնելու սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելու: Այդ հանցանքը քրեորեն պատժվում է, նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Սպառնալիքներով հաղորդագրությունները տրամադրվել էին ոստիկանությանը չորեքշաբթի: Այնուհետեւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակվել էին քաղաքի բոլոր ավագ դպրոցները:

Համաձայն ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի՝ Շարլոթսվիլի ամբողջ բնակչության 19 տոկոսը աֆրոամերիկացիներ են: Ընդհանուր առմամբ քաղաքում ապրում է շուրջ 50 000 մարդ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Շարլոթսվիլում տեղի էր ունեցել ողբերգություն, որի հետեւանքների դեմ քաղաքի ղեկավարությունը դեռեւս պայքարում է. Օհայոյի 20-ամյա բնակիչը սեփական ավտոմեքենայի ղեկին բախվել էր լիբերալներին, որոնք ելույթ էին ունենում գեներալ Լի-ի հուշարձանը ապամոնտաժելու համար. զոհվել էր 32-ամյա կինը. գեներալ Լին Հարավի եւ Հյուսիս միջեւ Քաղաքացիական պատերազմի ակնառու ներկայացուցիչ էր: