80 եւ 73-ամյա երկու տարեց տղամարդիկ ձերբակալվել են իտալական ոստիկանության կողմից Իտալիայում բանկի վրա հարձակում կազմակերպելու մեղադրանքով, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով երկրի ազգային ոստիկանության կայքին:

Ըստ իրավապահների տեղեկությունների՝ «պապիկներն» առնվազն երկու անգամ հարձակվել են բանկերի վրա Բարսելոնայում: Գործողությունների սխեման, հավանաբար, պատկանում է ամերիկյան ֆիլմերից մեկին. կողոպտիչները պարզապես մտնում էին բանկ եւ զենքի սպառնալիքի ներքո իրենց հետ տանում պահարանների պարունակությունը: Այնուհետեւ նրանք հեռանում էին հասարակական տրանսպորտով: Առաջին անգամ նրանց գողոնը կազմել էր 32 հազար եվրո, երկրորդ անգամ՝ 45 հազար եվրո:

Ավելին, տղամարդիկ ծրագրում էին բանկի վրա եւս մեկ հարձակում արդեն Մադրիդում, որտեղ հանցագործներից մեկի բնակարանն էր: Իրավապահները հայտնաբերել էին նրան հանրակացարանի իր սենյակում երրորդ անհայտ տղամարդու հետ միասին հարձակումը նախագծելու ժամանակ:

Նրանց մոտ հայտնաբերվել էին երկու ատրճանակ, մոտոցիկլավարի երկու սաղավարտ, ձեռնաշղթաներ եւ «Հատուկ ոստիկանություն» նշումով կեղծ փաստաթուղթ, ինչպես նաեւ Իտալիայի քաղաքացիների կեղծ փաստաթղթեր եւ սեւ պայուսակներ՝ ենթադրաբար գումարի համար:

Բացի այդ, երկրորդ տարեց կողոպտչի տանը՝ Վենդրել քաղաքում, հայտնաբերվել էր մարիխուանայի պլանտացիա եւ չորրորդ մարդը, որը հսկում էր դա: Նա եւս տեղափոխվել է ստիկանություն 3.1 կգ թմրանյութի հետ միասին: