Լոնդոնում Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու ակցիային մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ, հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով People's Vote նախաձեռնության կազմակերպիչների թվիթերյան հայտարարությանը:

«Ամբողջ երկրում սովորական մարդիկ դեմ են այդ չհաջողված Brexit-ին: Շնորհակալ ենք քայլերթի 1,000,000 մասնակցից յուրաքանչյուրին, որ եկել են այստեղ երկրի տարբեր անկյուններից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Եվրամիության մասին համաձայնագրի՝ երկրների դուրս գալը կարգավորող 50-րդ հոդվածի գործողությունները չեղարկելու եւ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամությունը պահպանելու մասին դիմումը ստորագրել է ավելի քան 2.6 մլն բրիտանացի:

Ավելի վաղ Sunday Times  թերթը տեղեկացել էր Մեյի մոտալուտ հրաժարականի մասին ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու հետ կապված համաձայնագրի խնդիրների պատճառով: