Ամերիկյան Տեխաս նահանգում մահացել է 33-ամյա կինը, որին հոշոտել են երկու պիտբուլտերիերներ Օքոնոր ապաստարանում, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով Fox 4 News-ին:

Ոստիկանները ժամանել են ապաստարանի աշխատակիցների ահազանգից հետո, որոնք հայտնել էին, որ կինն ունի բուժօգնության կարիք:

Հաստատության աշխատակիցները պատմել են ոստիկաններին, որ 33-ամյա Ջոաննա Վիլաֆեյնը ստացել է լուրջ վնասվածքներ երկու շներոի հարձակման հետեւանքով:

Կենդանիները շարունակում էին ագրեսիվ վարք ցուցաբերել, եւ ոստիկանները ստիպված էին կրակել նրանց:

Կինը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրան փրկել չէր հաջողվել: Ըստ հետաքննության՝ պիտբուլտերիերները պատկանում էին զոհվածին եւ գտնվում էին կարանտինում: Կենդանիները հարձակվել էին տիրոջ վրա, երբ վերջինս