Մեկ մարդ զոհվել է, եւս երեքը վիրավորվել հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում, հաղորդում է ABC7 News-ը:

Ոստիկանության սերժանտ Մայքլ Անդրայչաքը հայտնել է պարբերականին, որ ոստիկանությանն ահազանգել են տեղական ժամանակով 20:40-ին Ֆլիրմոր փողոցից: Դեպքի վայրում հայտնաբերել են տուժածներին, որոնցից մեկը տեղում մահացել է: Հրշեջ դեպարտամենտի արտակարգ իրավիճակում գործող բժիշկները տեղափոխել են տուժածներին մոտակա հիվանդանոց:

Ընթանում է հետաքննություն:

Ըստ որոշ տվյալների՝ հանցագործը հեռացել է դեպքի վայրից սեւ կադիլակով: Հնարավոր է՝ նա դեռեւս զինված է: