Երկու դեռահաս հարձակվել են տղամարդու եւ նրա կնոջ վրա Ուլան Ուդեի արվարձանում, հաղորդում է  Gazeta-ն՝ հղում կատարելով ՌԵՆ ՏՎ-ին:

Նշվում է, որ դեռահասները ծեծել են տղամարդուն: Այնուհետեւ նրանք քաշելով տարել են նրա կնոջը դեպի չբնակեցված եւ լքված շենքն ու բռնաբարել նրան:

Ներկայումս ծեծի ենթարկված տղամարդը հիվանդանոցում է: Ոստիկանությունը ձերբակալել է դեռահասներին: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ: