Սիրիայում նախօրեին ավելի քան 20 մարդ է գազից թունավորվել ահաբեկիչների հարձակման հետեւանքով, որոնք ռումբեր էին արձակել Համի արվարձանում ալ-Ռասիֆ եւ ալ-Ազիզիե գյուղերի ուղղությամբ, հաղորդում է SANA-ն:

Ինչպես հայտնել է գործակալությանը ալ-Սքալեբիե Ազգային հիվանդանոցի տնօրեն բժիշկ Իսամ Խոշան, հիվանդանոց է տեղափոխվել 20 մարդ, որոնք տառապում են շնչահեղձությամբ ահաբեկիչների արձակված գազի հետեւանքով:

Տուժածների մեծամասնությունն անգիտակից վիճակում էր տեղափոխվել հիվանդանոց. նրանց մոտ նկատվում էր հեւոց եւ մաշկի գրգռում: